ԽՈՀԱՆՈՑ

Ինչպե՞ս պատրաստել աղ դրած ձուկ

Սովորում ենք պատրաստել աղ դրած ձուկ…

Պատրաստման եղանակը

Ամանի մեջ լցնել ջուր և եռացնել,ավելացնել շաքարավազը, խոշոր աղը, հատիկավոր պղպեղը և դափնու տերևները: Մարմանդ կրակի վրա եփել 7-10 րոպե: Սենյակային ջերմաստիճանում հալեցված ձկները լավ լվանալ և ամբողջովին դնել խորը ամանի մեջ: Պատրաստի մարինադը սառեցնել և լցնել ձկների վրա: Դնել սառնարան և պահել 3 օր: 3 օրից հանել սառնարանից և կտրատել ձեր նախընտրսծ ձևով:

Ինչ է անհրաժեշտ ունենալ

  1. 1կ գ ծովատառեխ,
  2. 6 ճաշի գդալ խոշոր աղ ,
  3. 10 հատ հատիկավոր պղպեղ ,
  4. 3 ճաշի գդալ շաքարավազ,
  5. 3-4 հատ դափնու տերև,
  6. 1 լիրտ ջուր

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Close