ՏԵԽՆՈ

iPhone X-ի Android 8.0-ով աշխատող կրկնօրինակը արդեն վաճառվում է Չինաստանում

iPhone X-ի թողարկումից ընդամենը 2 շաբաթ հետո Չինաստանում հայտնվեց կրկնօրինակը:

Սարքը թողարկվել է տեղական Hotwav ընկերության կողմից և ստացել Symbol S3 անվանումը: Սմարթֆոնը արտաքնապես կրկնօրինակում է iPhone X-ին,իսկ տեխնիկապես իհարկե տարբերվում է օրիգինալից:

Սև կաղապարով Symbol S3-ը ունի սովորական շրջանակներ,իսկ սպիտակ կաղապարում արտադրողը փոխել է խցիկի հատվածի գույնը:

Hotwav Symbol S3-ը ստացել է 6 դույմ IPS էկրան 1440х720 պիքսել (18:9) որակով,քառամիջուկ MediaTek MT6739 (1.3GHz, 4x Cortex-A53, dual-LTE or LTE + WCDMA) , 2 ԳԲ օպերատիվ հիշողություն և 16 ԳԲ ներքին հիշողություն: Խցիկները 4-ն են — 2-ը ետին 13 և 2 ՄՊ, երկուսը դիմային 16 և 2 ՄՊ: Մարտկոցը՝ 2,900 ՄաԺ:

 

Չինաստանում սմարթֆոնի արժեքը կկազմի 80 դոլար:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Close