ՏԵԽՆՈ

5 լավագույն ստարտափ Indiegogo-ից

Քրաուդֆանդինգ - сrowd - «ամբոխ», funding - «ֆինանսավորում»

Քրաուդֆանդինգ-ը կամ հանրային ֆինանսավորումը նոր ֆենոմեն է,որը զարգանում է շատ արագ: Օրինակ՝ եթե Դուք ունեք հրաշալի միտք,բայց չունեք գումար իրականացման համար ապա քրաուդֆանդինգը լավագույն տարբերակն է Ձեր համար: Շատ հետաքրքիր նախագծեր սկսել են զարգանալ հենց այս տարբերակով: Գրանցվելով այդպիսի կայքերում Ձեզ անհրաժեշտ է նշել այն գումարը,որը անհրաժեշտ է նախագիծը կյանքի կոչելու համար: Այլ օգտատերեր կամ բիզնեսմեններ տեսնելով Ձեր միտքը` կարող են փոխանցել Ձեր հաշվին որոշակի գումար,իսկ նվիրատվության դիմաց կարող եք փոխանցել ստարտափի առաջին մոդելներից: Kickstarter-ը և Indiegogo-ն հանդիսանում են ամենահայտնի քրաուդֆանդինգ հարթակները: Բոլոր այն նախագծերը,որոնք հաջողությամբ հավաքել են իրենց կողմից նշված գումարը կարող են ամբողջ գումարը ստանալ վճարելով կայքին 4%, իսկ այն նախագծերը որոնք չեն հավաքել նախատեսված գումարը կարող են ետ վերադարձնել գումարը փոխանցողներին, կամ վճարելով գումարի 9%-ը վերցնել ամբողջ գումարը:

Ձեզ ենք ներկայացնում 5 լավագույն ստարտափ Indiegogo-ից:

Volterman — World’s Most Powerful Smart Wallet

Հայկական արտադրության «Վոլտերմեն» դրամապանակը մեծ հետաքրքրություն է առաջացրել միջազգային շուկայում:

Վոլտերմեն»ը «խելացի դրամապանակ» է, որ նախատեսված է ոչ միայն գումարն ու բանկային քարտերը պահելու, այլև մի շարք գործառույթներ իրականացնելու համար: Այս դրամապանակի միջոցով հնարավոր է լիցքավորել հեռախոսի մարտկոցը, միանալ ինտերնետին աշխարհի ցանկացած վայրում, գտնել կորցրած հեռախոսը՝ GPS-ի միջոցով, ավելին՝ դրամապանակը կհիշեցնի հատուկ ազդանշանի միջոցով, որ բջջայինը կորել է:

Բացի այդ, դրամապանակն ունի ևս մեկ ֆունկցիա. դրամապանակի մեջ կա միկրոտեսախցիկ, որն ակտիվանում է, երբ դուք այն կորցրել եք: Տեսախցիկը ֆիքսում է դրամապանակը առաջինը բացողի դեմքը և ուղարկում ձեր հեռախոսին: Այսինքն՝ դուք կարող եք տեսնել նրան, ով առաջինը գտել է կամ գողացել ձեր դրամապանակը»,- ասաց Պողոսյանը:

Վոլտերմեն» երկփեղկ դրամապանակն այս պահին արժե 135 ԱՄՆ դոլար, իսկ ճամփորդական մեծ դրամապանակը, որտեղ կարելի է տեղադրել նաև անձնագիրը, ինքնաթիռի տոմսերը, արժե 157 ԱՄՆ դոլար:

Այս հայկական հետաքրքիր նախագիծը հավաքել է 1,322,564 $:

 

Cirkul

Սովորական ջու՞ր — ձանձրալի է : Մարդիկ սովորաբար նախնտրում են սովորական ջրի փոխարեն օգտագործել տարբեր ըմպելիքներ կամ ստիպում են իրենց խմել այդ ջուրը:  Cirkul-ը շիշ է,որը փոխում է ջրի համը այն օգտագործելիս:

Ֆլորիդայից մի խումբ նորարարներ ստեղծել են Cirkul շիշը,որը փոխում է ջրի համը քարթրիջների օգնությամբ: Շիշը ունի 3 տարբեր քարթրիջ,որոնց մեջ զետեղված են Վիտամին Բ,էլեկրոլիտներ, իսկ առանձին քարթրիջներում նաև կոֆեյին: Կարելի է ընտրել մրգային համերը և կարգավորել դրանց օգտագործումը 0-ից 5 համակարգով: Շրջելով փականը կարող եք կարգավորել համը:

Նվազագույն ներդրումը կազմում է 27 $, վճարելով կստանաք հրաշալի շիշը 8 քարթրիջների հետ միասին: Նախագծի սկզբնական ցանկալի գումարը եղել է 20 000$ , իսկ այժմ  հավաքվել է  շուրջ 100,000$

 

SKINNERS

Կոշիկ — գուլպա: Շնչող և ամուր գուլպաներ,որոնց հնարավոր է օգտագործել առօրյա կյանքում: Ստեղծողներին հարկավոր էր մտածել այնպիսի գուլպա,որը հնարավոր կլինի օգտագործել ինչպես կոշիկ: SKINNERS գուլպաներով կարող եք հանգիստ քայլել ապակու վրայով կամ LEGO խաղալիքների վրայով: Փորձությունները արդեն արված են:

Գուլպաների արժեքը կազմում է 40$,որի մեջ ներառված է նաև առաքումը: Indiegogo հարթակում նախագիծը հավաքել է  1 650 275 $, ինչը 6 546%-ով գերազանցում է անհրաժեշտ գումարը:

 

BrakeFree

Այժմ մոտոցիկլով երթևեկությունը կդառնա ավելի անվտանգ: BrakeFree-ն LED լույս է,որը տեղադրվում է սաղավարտի հետին մասում և արձակելով շատ ուժեղ լույս փոքրացնում է հնարավոր վթարի հավանականությունը:Անհրաժեշտ էներգիան սաղավարտը ստանում է USB լարի օգնությամբ:

Սաղավարտի գինը կազմում է 129$ : Քրաուդֆանդինգի օգնությամբ հավաքվել է 114 429 $:

Vivia Colorsheets

Իսկ այս նորարարությունը կհետաքրքրի նկարիչներին: Լինում են պահեր,երբ ցանկանում ես նկարել , բայց այդ պահին ձեռքի տակ չունես ներկեր: Ահա այս խնդրի լուծման համար է ստեղծվել Vivia Colorsheets նախագիծը: Vivia Colorsheets-ը գրքույկ է,որում կարող եք գտնել 16 գունային ներկեր: Մեկ այսպիսի գրքույկը արժե 15 դոլար: նդկական ստարտափը միանգամից սիրվեց նկարիչների կողմից և նախագիծը հավաքեց 42 747 դոլար:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Close